Սերժ Սարգսյանի խնդիրները սկսվելու են վարչապետ դառնալուց հետո. ինքը դա լավ գիտի. Արամ Կարապետյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի խնդիրները սկսվելու են վարչապետ դառնալուց հետո: «Քաղաքական կյանքը շատ արագ փոփոխության է ենթարկվում, եւ ես մնում եմ իմ կարծիքին՝ կդառնա՞ Սերժ Սարգսյանը վարչապետ, դա լավ չէ երկրի համար, երկու անգամից ավելի որեւէ մարդ չպետք է փոքր Հայաստանում հավակներ իշխանության: Նրա պրոբլեմները հետո  են սկսվելու, ինքը դա լավ գիտի: Նա խորությամբ հասկանում է, թե ես ինչ եմ անում»,- ասել է Կարապետյանն` առանց մանրամասնելու հայտարարության ենթատեքստը:

Մինչ այդ նա նշել է, թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը հաջողություն կունենա, եթե բավական թվով քաղաքացիներ դուրս գան փողոց: «Կարեւորագույն հարցը՝ քաղաքացին պատրա՞ստ է, եւ ինչքան շատ քաղաքացի է Հայաստանում պատրաստ պայքարելու այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ»,- ասաց նա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս