«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովից տեղափոխել են պետաիրավական հարցերի հանձնաժողով, որտեղ նա փոխարինելու է Հրայր Թովմասյանին: Իսկ պաշտպանության հարցերի հանձնաժողովում նրան փոխարինել է Տաճատ Վարդապետյանը: Նախկին ոստիկանապետը, ով հայտնի քեֆչի է, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներին հրավիրել է Հրազդանի ձոր՝ նշելու իր պաշտոնական առաջխաղացումը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: