Միլիոնավոր դրամներ` Երևանի կանաչապատման համար. ինչպես են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ատկատով ծաղիկ գնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի եւ պահպանման համար: Այդ աշխատանքների իրականացումը վերապահվել է վարչական շրջանների ենթակայության տակ գտնվող ընկերություններին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն կանաչապատ տարածքները կարգի բերելու եւ խնամելու համար համայնքային բյուջեից յուրաքանչյուր վարչական շրջանի ավելի քան 100 մլն դրամ է հատկացվել: Ծաղիկներ գնելը նրանց պարտականությունների մեջ չի մտնում. դա քաղաքապետարանն անելու է առանձին: Ծաղիկները սովորաբար ձեռք են բերվում քաղաքապետարանի պաշտոնյաներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ջերմոցներից` ատկատների հարցը «հավուր պատշաճի» կարգավորելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ կանաչապատում իրականացնող ընկերությունների աշխատակիցները ստանում են 73 հազար դրամ, թեեւ աշխատում են արտաժամյա, նաեւ հանգստյան օրերին, սակայն դրա դիմաց չեն վճարվելու` հակառակ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պահանջներին:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս