«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ապրիլի 9-ին մարզահամերգայինում ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ինաուգուրացիայից հետո նախատեսված է խնջույք, որը կկայանա «Ֆլորենս» ռեստորանում։ Հրավիրված է մոտ 300 հոգի, որոնց մի մասն արտասահմանից ժամանած հյուրերը կլինեն, մյուսը՝ այստեղի պաշտոնյաներ՝ Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
«Կլինի ոչ թե ավանդական խնջույք՝ տաշի-տուշիով, այլ՝ ընդունելություն, մի մոռացեք, որ Արմեն Սարգսյանը եվրոպական տեսակի մարդ է: Որ այդքան գրում եք, թե 4-րդ նախագահին լիազորություններից զրկում են եւ այլն, ասեմ՝ իմանաք, որ ինքը շատ ուրախ է դրա համար, համարում է, որ իրեն ոչ մի լիազորություն էլ պետք չէ, նախագահի կարգավիճակը լրիվ բավարար է գործունեություն ծավալելու, ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց մեր աղբյուրը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: