«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը՝ այդ պաշտոնում փոխարինելով Իվան Վոլինկինին: Դեսպանի պաշտոնում ՌԴ իշխանությունների թեկնածուի ընտրությունը բավական ուշագրավ է: Բանն այն է, որ Կոպիրկինն ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համագործակցության համաձայնագիր, Կոպիրկինի նշանակումը պատահական չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեսակետ կա, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը որոշել է այստեղ ունենալ Եվրոպայում պաշտոնավարած, եվրոպական բարքերին քաջածանոթ դիվանագետի, որպեսզի ավելի հարկ եղած դեպքում հաջողությամբ իրականացնի անհրաժեշտ քայլերը:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: