Ոտքերի տհաճ հո՞տ. միջոցներ ոտքերի քրտնարտադրության դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տհաճ խնդիրը ծանոթ է շատերին։ Marketium.ru-ն գրում է, որ երբեմն թվում է, թե սա փակ շղթա է, և հնարավոր չէ ազատվել ոտքերի տհաճ հոտից։ Այս 6 միջոցները կօգնեն ազատվել բակտերիաներից։

1. Աղի ջուր։ Աղն օգնում է կրճատել բակտերիաների քանակը, որոնք տհաճ հոտ են առաջացնում։ 0.5-1 բաժակ աղը լցրեք տաք ջրի մեջ, ոտքերը 2 րոպե դրեք ջրի մեջ։ Կրկնեք շաբաթվա ընթացքում նվազագույնը 2 անգամ։

2. Թեյ։ Թեյի մեջ պարունակվող թթուները փակում են ծակոտիները, պայքարում բակտերիաների դեմ։ Թեյի 2 պարկ լցրեք կես լիտր ջրի մեջ, եռացրեք 15 րոպե։ Ավելացրեք 1 լիտր սառը ջուր, ոտքերը դրեք դրա մեջ 30 րոպե։ Կրկնեք ամեն օր՝ մեկ շաբաթվա ընթացքում։

3. Քացախ։ Քացախը խառնեք ջրի հետ՝ 1-ը 2-ի հարաբերակցությամբ, ոտքերը դրա մեջ դրեք ամեն օր՝ մեկ շաբաթվա ընթացքում։

4. Գուլպաներ։ Գնեք միայն բնական նյութերից պատրաստված գուլպաներ։ Սինթետիկ նյութերը ոտքերին թույլ չեն տալիս շնչել։

5. Օսլա։ Ոտքերին կարող եք եգիպտացորենի օսլա քսել. այն լավ ներծծում է խոնավությունը։

6. Սփրեյ։ Հիգիենիկ սփրեյներն արդյունավետ միջոց են ոտքերի քրտնարտադրության դեմ։




Լրահոս