«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ կայացավ թվով 7-րդ նախագահական երդմնակալության արարողությունը, որը անցավ հայաստանյան տխուր ավանդույթներով: Սովորաբար այս իրադարձությունը ժողովրդավարական երկրներում անցնում է տոնական մթնոլորտում, մինչդեռ Հայաստանում այն վերածված է փակ, կաստայական միջոցառման: Թվում էր՝ Արմեն Սարգսյանը, որպես արեւմտյան քաղաքակրթական արժեքների կրող, կփորձեր վեր կանգնել հայկական մռայլ ավանդույթներից, սակայն հայությանը կրկին հիասթափություն էր սպասվում այս առումով:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերին: Այն անցկացվել է ՀՀ Գերագույն խորհրդի նիստում` ներկայիս կառավարության նիստերի մեծ դահլիճում, որտեղ այնժամ տեղակայված էր խորհրդարանը: Այն ժամանակվա խորհրդարանը ձեւավորվել էր հասարակության քվեով եւ գրեթե ամբողջությամբ արտահայտում էր հասարակական տրամադրությունները
…Արդեն 2003թ. երդմնակալությունը տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում: Այսժամ Քոչարյանն ու նրա շրջապատը հասարակությունից պաշտպանվում էին փշալարերով, իսկ բողոքի ցույցեր անցկացնող անձինք բռնությունների էին ենթարկվում: Քոչարյանի երկրորդ ժամկետը մեկնարկեց ընդդիմության հանրահավաքի ճնշմամբ ու մասսայական բռնություններով՝ այդ ավանդույթը փոխանցելով Սերժ Սարգսյանին:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: