«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են ժողովրդավարության հարցում առաջընթացի մասին եւ պնդում, որ երկիրն առաջ է շարժվում, միջազգային իրավապաշտպան կառույցները փաստացի բոլորովին այլ պատկեր են ներկայացնում: ԱՄՆ-ում հիմնադրված եւ աշխարհում հայտնի «Ֆրիդոմ հաուս» ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը` անցումային երկրների վերաբերյալ նախորդ տարվա ուսումնասիրությունների կապակցությամբ:
Այս անգամ էլ Հայաստանի դեպքում ոչ մի լավատեսական դրսեւորում չկա: Ավելին` կարող ենք նշել, որ զեկույցում պարզապես խայտառակ գնահատականներ են տրվել մեր երկրի տարբեր ոլորտների վերաբերյալ` հղում անելով ՀՀ իշխանություններին, անգամ անձնավորելով գնահատականները: Զեկույցում, մասնավորապես, շեշտադրված է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանը զիջել է դիրքերը ժողովրդավարության ոլորտում եւ եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առջեւ:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: