«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը 95 կողմ ձայներով միաձայն ընդունեց Հայաստանի Հանրապետության` մի կողմից` Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների, մյուս կողմից` համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Ուշագրավն այն է, որ մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, թե ԱԺ պատգամավոր, ոչ վաղ անցյալում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գործուղման մեջ է, եւ բացելով ծրարը` հայտարարեց, որ նա կողմ է քվեարկել նախագծին:
Միայն թե տեղի ունեցածի մեջ բավականին մութ կետեր կան: Բանն այն է, որ ըստ ԱԺ պաշտոնական կայքի` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-13-ը կլինի Սանկտ Պետերբուրգում` մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 47-րդ լիագումար, տնտեսական եւ ֆինանսների հարցերով, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ երիտասարդական ՄԽՎ նիստերին: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Միհրան Հակոբյանը:
Ուստի այստեղ հարց է առաջանում` ինչպե՞ս է Հերմինե Նաղդալյանը մեկնել գործուղման, եթե նա այսօր ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ մեկնելու է Պետերբուրգ:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: