Փոխնախարար թութակով Սամվելիկը, բան ու գործ թողած, վազվզում է Երևանի փողոցներում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, ում ճանաչում են որպես «թութակով Սամվելիկ», որոշել է իրեն դրսեւորել մեծ սպորտում: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` երիտասարդ փոխնախարարը մյուս շաբաթ մեկնելու է Եվրոպա՝ մասնակցելու Ավստրիայում կայնալիք վազքի մրցույթին։ Փաստորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ առողջապահության փոխնախարարի աթոռին հայտնված երիտասարդն այն աստիճան չի գիտակցում իր պաշտոնի կարեւորությունը, այնքան պարապ է, անելիք չունի, որ հիմնական պարտականությունները որոշել է մի կողմ թողնել ու վազքի մրցույթի մասնակցել:

Ի դեպ, այս օրերին նրան հաճախ կարելի է տեսնել Երեւանի կենտրոնական փողոցներում վազվզելուց. հավանաբար մարզվում է: Հիշեցնենք` խոսքն այն փոխնախարարի մասին է, որը գործուն մասնակցություն է ունեցել առողջապահական համակարգում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում: Ի դեպ, մինչ ֆինանսական գծով փոխնախարար Սամվել Մարգարյանը վազվզում է փողոցներում՝ պատրաստվելով մեծ մրցմանը, այս ընթացքում պոլիկլինիկաների աշխատողները չեն ստացել իրենց աշխատավարձերը։

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս