Միլիոնատեր երշիկագործը. ինչպես է հարստացել ՍԱՊԾ պետը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը անցած տարի ակտիվորեն զբաղվել է անշարժ գույքի առուվաճառքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարապետյանը անցած տարում 254 մլն 562 հազար դրամով անհատական բնակելի տուն է վաճառել, 135 մլն դրամով` բնակարան: Փոխարենը 28 մլն 293 հազար դրամով գնել է շինություն, 48 մլն դրամով` հողամաս:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 338 մլն դրամ, 718 հազար դոլար եւ 218 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է ամսական մոտ 500 հազար դրամի չափով աշխատավարձը, տրված փոխառության դիմաց ստացած 16.2 մլն դրամն ու 24 հազար դոլարը, ստացած փոխառությունները, վարկերը` 73.2 մլն դրամի չափով: Ի դեպ, տեղեկացնենք, որ նա մինչեւ այս պաշտոնը զբաղեցնելը «Նատֆուդ» մսամթերքի ընկերության տնօրենն էր: Եւ պետական համակարգում է հայտնվել վարչապետի` Կարեն Կարապետյանի շնորհիվ. նրանք ազգականներ են:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս