Ինչ է վկայում հասակը մարդու բնավորության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու բնավորության մասին կարող են վկայել դիմագծերը, վարքագիծը, ժեստերն ու նույնիսկ հասակը։ Smootrim.ru-ն ներկայացրել է, թե ինչպես է հասակը բնութագրում մարդու բնավորությունը։

Կանայք․ 150 սմ-ից ցածր։ Իդեալիստ եք։ Միշտ ձգտում եք աշխարհը գոնե մի փոքր լավը դարձնել։ Հազվադեպ եք օգնություն խնդրում, ձգտում եք ինքնուրույն լուծել բոլոր խնդիրները։ Այդ պատճառով էլ մարդկանց համար դժվար է շփվել ձեզ հետ։ Բարի, խոցելի հոգի ունեք։

151-155 սմ։ Կարողանում եք լեզու գտնել մարդկանց հետ։ Նրանք հաճույքով լսում են ձեր կարծիքը։ Կարողանում եք համոզիչ լինել։ Միշտ վճռական եք, երբ խոսքը ձեր ծրագրերն իրականացնելու մասին է։

156-162 սմ։ Բավական ամուր բնավորություն ունեք։ Ռեալիստ եք, ձգտում եք չշեղվել ծրագրից։ Պահանջկոտ եք ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի նկատմամբ։ Եթե նպատակ եք դնում, որևէ խոչընդոտ չի կարող խանգարել ձեզ։

163-168 սմ։ Լի եք էներգիայով, անկեղծ եք։ Սիրում եք նոր բաներ իմանալ։ Պատրաստ եք օգնության հասնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Հարաբերություններում ռոմանտիկ եք, երազող։

169-175 սմ։ Երբեք չեք հանձնվում դժվարությունների պատճառով, միշտ գնում եք մինչև վերջ։ Սիրում եք ընդունել ճակատագրի մարտահրավերները։ Չնայած երբեմն պարտություն եք կրում՝ դա ձեզ չի կանգնեցնում։

176 սմ-ից բարձր։ Բավական բարդ բնավորություն ունեք։ Նրանք, ում ձեր ընկերն եք համարում, ձեզ շատ են գնահատում։ Շրջապատի կարծիքը չի հետաքրքրում ձեզ, եթե խոսքը ձեր ընկերոջ կամ մտերիմ ազգականի մասին չէ։ Կարծում եք, որ որևէ մեկն իրավունք չունի ձեզ հրամայել՝ ինչպես ապրել։

Տղամարդիկ։ 165 սմ-ից ցածր։ Բարձր ամբիցիաներ ունեք։ Չափազանց պահանջկոտ եք շրջապատի նկատմամբ։ Չնայած դրան՝ կամային մարդու դիմակի տակ թաքցնում եք ձեր վախերն ու անինքնավստահությունը։

165-174 սմ։ Կամային եք, միշտ ձգտում եք ավելի լավը դառնալ։ Միշտ ավելիին եք ձգտում։ Բայց այդ վազքի ընթացքում հաճախ մոռանում եք կյանքի ուրախությունների մասին։

175-179 սմ։ Կարողանում եք շփվել մարդկանց հետ։ Հաճախ ձեր առաջ լայն հնարավորություններ են բացվում, բայց ներքին վախերը խանգարում են օգտագործել դրանք։ Վճռական եղեք։ Նույնիսկ ձախողման դեպքում ավելին ձեռք բերեք, քան կորցնում եք։

180-190 սմ։ Շատ դժվար է չնկատել ձեզ։ Կանայք ուշադրություն են դարձնում ձեզ վրա։ Հետաքրքիր զրուցակից եք։ Հոգու խորքում բազմաթիվ զգացմունքներ ու ապրումներ կան։ Հաճախ եք ճնշում դրանք։

190 սմ-ից բարձր։ Տանել չեք կարողանում սահմանափակումներ և արգելքներ։ Չեք սիրում, երբ ձեզ շրջանակների մեջ են դնում։ Բավական շատ ուժ ունեք՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու համար։ Հուսալի ընկեր եք։




Լրահոս