«Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲԿ-ի փոխտնօրեն Անատոլի Գնունին
«Փաշինյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում, աջ դաստակի կտրած-ծակած վերք է: Վիրակապարանում մշակվում է», – նշել է նա, հավելելով, որ իրենց մոտ է տեղափոխվել նաև վիրավոր երեք ոստիկան։
«Երեք ոստիկան են մեզ դիմել, որոնց մոտ մանր բեկորային վնասվածքներ են: Ոստիկաններից մեկն այժմ գտնվում է վիրասրահում», – ասաց նա։
Անատոլի Գնունու խոսքով՝ ոստիկանների կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։