«Փաստ» թերթը գրում է. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ պաշտոնյան նախորդ տարի 25 միլիոն 947 հազար դրամով «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա է գնել: Նախորդ տարի նա հանձնել է նաև փոխառություններ՝ 10 միլիոն դրամի չափով: Դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 27 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն 460 հազար դրամ: Հովակիմյանի տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 400 հազար դրամ, որից 7 միլիոն 404 հազար և 1 միլիոն 610 հազար դրամը աշխատավարձ է, իսկ 385 հազար դրամն էլ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: