Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի պարտքը չորս անգամ ավելացել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Սերժ Սարգսյանը տասը տարի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո լուծում էր արդեն որպես վարչապետ նոր Սահմանադրությամբ պետության փաստացի ղեկավար մնալու հարցը, Հայաստանի պետական պարտքը կրկին աճել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ դարձել է 6 մլրդ 887.1 մլն դոլար: Տարեսկզբին, հիշեցնենք, ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր:

Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տասը տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքը գրեթե քառապատկվել է. 2008թ. մարտի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել էր 1 մլրդ 830.2 մլն դոլար: Այլ կերպ ասած` տասը տարվա ընթացքում պետական պարտքը աճել է ավելի քան 5 մլրդ դոլարով: Ընդ որում, իշխանություններն այս գումարը վերցրել են ոչ այնքան ծրագրեր իրականացնելու, որքան բյուջեի պակասուրդը փակելու, այդպես հասարակական դժգոհությունները մեղմելու եւ ժամանակ ձգելու համար: Միայն թե, արի ու տես, որ այդ ամենն արվում է ի հաշիվ ժողովրդի. ի վերջո, այդ պարտքը ՀՀ քաղաքացին է փակելու:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս