![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/8cf3e6df1b88e63fcdbc0353b2fc54ed.jpg)
Ապրիլի 16-ին, ժամը 3.00-ին, Երևանի Շերամի փողոցի թիվ 49 շենքի դիմաց «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել կայանված «ՄԱԶ» մակնիշի ամբարձիչին:
«Նիսան»-ում գտնվող, 1992 թ. ծնված Արթուր Դիլանյանը և ինքնությունը չպարզված մոտ 25 տարեկան քաղաքացին տեղում մահացել են, իսկ 36-ամյա մի տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: