Մաշտոցի պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան: «Իմ քայլը» նախաձեռնության մեծ թվով անդամներ արդեն իսկ բերման են ենթարկվել: Այս պահին դեռևս նոր տվյալներ չկան, սակայն 18:00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 233 էր:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ բերման ենթարկելու համար ոստիկանները հատուկ տեխնիկա և ավտոբուսներ են բերվել: