ՖՈՏՈ. «Դե′ն նետեք ձեր մեդալները, եկեք, ժողովրդի կողքին կանգնե′ք». ցուցարարների կողքին կանգնած դերասանները դիմում են շոու-բիզնեսի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում հազարավոր ցուցարարներ կան:

«Իմ քայլը» շարժմանը միանալու կոչերով քիչ առաջ հանդես եկան դերասանուհիներ Ալինա Մարտիրոսյանը և Ջուլիետա Ստեփանյանը:

Նրանք այս պահին Հանրապետության հրապարակում են: Ալինա Մարտիրոսյանը հայտարարեց. «Մենք ընդունում ենք որպես վարչապետ Նիկոլին, միայն Նիկոլին: Ես հիմա կոչ եմ անում շոու-բիզնեսի ներկայացուցիչներին` վեր կացեք, եկեք ստեղ, ժողովուրդի կողքին եղե′ք: Դեն նետեք Ձեր մեդալները, դրանով չեք սիրվելու: Ժողովրդի սերը պիտի վայելեք, ոչ թե մեդալները կախեք, նստեք տանը: Սա ձեր համար սերիալ չի, նստում նայում եք»:

Իսկ Ջուլիետա Ստեփանյանն իր ելույթում նշեց. «Միշտ մնացեք այսպես պարզ, ես որպես մարդ, որպես տատ` կուզենամ բացեմ սիրտս ու բոլորիդ պահեմ իմ սրտի մեջ: Միշտ եղեք այսպես միասնական, այսպես քաջ ու ազնիվ»:




Լրահոս