«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաների հաջողության գաղտնիքը ոչ միայն հասարակության, այլ նաև իշխանության ներսում առկա դժգոհությունն է: Իշխանության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր իրենց համարում են խաբված ու քցված և ի դեմս այս բողոքի ակցիաների՝ հնարավորություն են տեսնում վրեժխնդիր լինել իրենց չբավարարված հավակնությունների համար: Ինչպես հասկանում եք, խոսքը իշխանության երկրորդ էշելոնի գործիչների մասին է: Ներմուծելով ընտրությունների ռեյտինգային ընտրակարգը՝ իշխանությանը թվում էր, թե ինքը գտել է մի կախարդական փայտիկ, որով կարողանալու է ստանալ իր ցանկալի արդյունքը: Ռեյտինգային ընտրակարգի միջոցով իշխանությունն ուզում էր ներքին մրցակցություն ստեղծել իր ներկայացուցիչների շրջանում, որը հնարավորություն կտար առավելագույն թվով ձայներ ստանալ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: