Դատական նիստերը կասեցվել են. կալանավայրերը գրություններ չեն ստանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին հատկապես Երեւանի դատարաններում քրեական գործերով նիստերը  չեն կայանում կալանավորներին ՔԿՀ-ներից դուրս չբերելու պատճառով: Ավելին` կալանավորներին նույնիսկ քննչական գործողությունների չեն ներկայացնում: Ընդ որում, խոսքը ոչ միայն աղմկահարույց քրեական գործի մասին է, ինչպես, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարությունները, այլեւ անգամ ամենահասարակ հանցագործությունների դեպքում: Ըստ մեր աղբյուրների` պատճառը Հայաստանում անցկացվող հանրահավաքներն ու բողոքի ցույցերն են. չկան կալանավորներին ուղեկցող ոստիկանության աշխատակիցներ, նրանց բոլորին գործուղել են բողոքի ակցիաների վայրեր: «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հերքել է այս լուրերը, բայց եւ ասել. «Առանց գրության չի կարող լինել, մեկ կիլոգրամ կարտոշկա չէ, երբ ով ուզի գա, վերցնի, տանի»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս