Նիկոլ Փաշինյանը ձերբակալման վայրից կոչ է անում քաղաքացիներին դուրս գալ փողոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

«Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։ Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը։

Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին»։

Հիշեցնենք, որ այսօր Էրեբունի վարչական շրջանից Նիկոլ Փաշինյանին բերման էին ենթարկել: Ավելի ուշ Դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ նրան ձերբակալել են:




Լրահոս