ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնում է, որ Երևան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում:
Արա Բաբլոյանն այս պահին գնում է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ