Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ անհայտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից շարունակում է անհայտ մնալ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը, ով բերման էր ենթարկվել Երևանի Արցախի փողոցից: Երեկ օրվա վերջում տեղեկություն տարածվեց, թե նա Ոստիկանության Սևանի բաժնում է, սակայն երբ փաստաբան Ռուստամ Բադասյանը գնացել է նրան տեսակցելու, պարզվել է, որ տեղափոխվել է այլ վայր:

Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, թե մինչ այժմ Փաշինյանի գտնվելու վայրը անհայտ է: Ուշագրավ է, որ տարածված հաղորդագրության համաձայն, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և նաև Նիկոլ Փաշինյանին: Ստացվում է՝ Փաշինյանի գտնվելու վայրը միայն Արա Բաբլոյանը գիտե:




Լրահոս