Այսօր Ալ Պաչինոյի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատրոնի և կինոյի դերասան Ալ Պաչինոն ծագումով իտալացի է: Ծնվել է 1940թ.-ի ապրիլի 25-ին Նյու Յորքում: Նրա ծնողները բաժանվել են, երբ նա ընդամնեը 2 տարեկան է եղել: Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվել է հարավային Բրոնքս և բնակվել մոր ծնողների՝ Ջեյմս և Քեյթ Ջերարդների հետ, ովքեր Սիցիլիայի Կորլեոնե ընտանիքից էին:

Առավելապես հայտնի է իր գանգստերական ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կորլեոնեն Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմերից: «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է Օսկար լավագույն դերասան անվակարգում, դրանից առաջ 7 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի:

Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրոդ պլանի դեր: 1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ Կնքահայրը ֆիլմում, չնայած, որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն:

Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում: 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով: Դերասանուհի Էլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու Յորքի դերասանական ստուդիան: Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխանի հայր է:




Լրահոս