Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Սուրմալու» տոնավաճառի առևտրականները փակեցին ճանապարհը. նրանք գործադուլ են հայտարարել: Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան` այսօրվա նախատեսված հանդիպումը չի կայանա: Այս բանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 11:00-ին տեղի կունենա վճռորոշ հանրահավաք Հանրապետության հրապարակում: Միևնույն ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ: