ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զեյթունում ցուցարարներին քաշքշող և ոստիկաներին աջակցող Միհրան Պողոսյանը որոշել է «հանձնվե՞լ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարությունը`

Ներքաղաքական ներկայիս վիճակից ելնելով՝ կոչ եմ անում բացառել խաղաղ ցուցարարարների հանդեպ ուժի կիրառման ցանկացած դրսևորում և կտրուկ գործողություն։

Բարձր գնահատելով Սերժ Սարգսյանի, հայրենասեր քայլը՝ կոչ եմ անում նաև այն անվերապահորեն ընդունել որպես ուղենիշ, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի հանգուցալուծման համար։

Հիշեցնենք` ապրիլի 22-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ցուցարարներին քաշքշողներից մեկը հենց Միհրան Պողոսյանն էր: Երբ ArmLur.am-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել էր` ինչ է անում նա ցուցարարների մեջ, պատգամավորը պատասխանել էր. «Դու էիր պակաս»:

Փաստորեն` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նրա համար իրավիճակ է փոխվել:




Լրահոս