Պարզվում է` Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Էզրաս արքեպիսկոպոսը մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը իր հերթին փորձել է ճնշել ՀՀԿ ղեկավարի դեմ Մոսկվայում անցկացված բողոքի ցույցերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մոսկվայում` հայկական եկեղեցու հարեւանությամբ, տեղի հայերը բողոքի ցույցեր էին անցկացրել: Սակայն թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսն այդ մասին ահազանգել է ոստիկանություն: Ցուցարար քաղաքացիները, տեսնելով ոստիկանական մեքենաները, փորձել են մուտք գործել եկեղեցի, սակայն հոգեւորականները փակել են դռները` թույլ չտալով մուտք գործել այնտեղ:
Արդյունքում` տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանները 60 ցուցարարի են բերման ենթարկել: Ի դեպ, ոստիկանություն ահազանգած Էզրաս արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է: Հիմա հասկացա՞ք, թե ինչու Հայաստանում եկեղեցականները ժողովրդի կողքին էին, իսկ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդը ոստիկանություն է բերել մարդկանց վրա: