Հույս ունենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատվություն․ ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում շարունակում են ուշադիր հետեւել ներքաղաքական զարգացումներին Հայաստանում, որի հետ են կապվում բարեկամության պատմական ավանդույթները, լայնածավալ բազմակողմանի համագործակցությունը եւ դաշնակցային փոխհարաբերությունները։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության մեկնաբանությունում։

«Հույս ունենք, որ իրավիճակը կզարգանա բացառապես իրավական, սահմանադրական դաշտում, եւ բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատվություն եւ կառուցողական երկխոսության պատրաստակամություն։ Համոզված ենք, որ երկրում կյանքի բնականոն հունին վերադառնալը եւ հանրային համաձայնության վերականգնումը համապատասխանում է եղբայրական Հայաստանի հիմնական շահերին»:




Լրահոս