Շիրակի մարզպետը հրաժարական է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

galatv.am-ը գրում է. «Րոպեներ առաջ հրաժարականի դիմում է գրել ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից»:

Հիշեցնենք, Արթուր Խաչատրյանը ՀՅԴ անդամ էր: Քիչ առաջ ՀՅԴ-ն պաշտոնական որոշում էր կայացրել՝ լքել իշխանական կոալիցիան:

Հ. Գ. Ավելի ուշ Արթուր Խաչատրյանը հերքում տարածեց.

«Շտապում եմ տեղեկացնել, որ իմ մասին տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այսօր շուտ եմ տուն եկել (19.30-ի կողմերը), քանի որ տղաս ջերմություն ունի: Կարող եք այդ լուրը ճշտել Հուսո Առագաստ մանկապարտեզից: Շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները սիրահոժար ընդունում եմ»:

Արթուր խաչատրյան




Լրահոս