Փաստեր. գյուղատնտեսության նախարարությունը անխնա վատնել է պետական միջոցները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես փաստում են ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջին երկու տարիներին անխնա զբաղվել է պետական միջոցները վատնելով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016-2017թթ. սերմեր գնելիս նախարարությունը շուկան չի ուսումնասիրել, ինչպես նաեւ նախահաշիվային գին չի կազմել, արդյունքում պայմանագրով փաստացի վճարված գումարի եւ շուկայական գնի մեջ եղել է մեծ տարբերություն: Պարզվել է նաեւ՝ տեղական արտադրողի առաջարկած վաճառքի գները զգալիորեն ցածր են եղել ՌԴ-ից ձեռք բերված սերմացուների գներից: Ընդ որում, պետության կողմից 2017 թվականին ՌԴ-ից ձեռք բերված ապրանքների 49.5 տոկոսը սուբսիդավորումից հետո սերմացուի 55.9 տոկոսը չի իրացվել: Թունաքիմիկատների գնման գործընթացում եւս չի խնայել պետական միջոցները` նախընտրելով թանկը, մինչդեռ կարելի էր 2.9 մլն դրամ տնտեսել եւ այսպես շարունակ: Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարն է Իգնատի Առաքելյանը, որը Կարեն Կարապետյանի թիմի անդամներից է:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս