ՀՀԿ-ի համառությունն ապշեցնող է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի համառությունն ապշեցնող է: Չնայած նրանք դեռ մնալով պետության ղեկին` փաստացի կորցել են իշխանությունը, սակայն այնպես են իրենց պահում, կարծես ոչինչ էլ չի եղել:

Մասնավորապես երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Վերջինս ոչ միայն հանձնարարականներ է տվել, այլ հայտարարել, որ պետք է անցնել բնականոն ռեժիմի: «2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն եւ կատարելագործվեն»,- ասել է նա:

Միայն թե, նկատենք, որ այս ամենը հիշեցնում է ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ ստեղծված իրավիճակը. եւ նախկին կոմունիստ, հիմա տարոնանժդեհական գաղափարախոսության կրող ՀՀԿ-ականները՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կա՛մ չեն գիտակցում, կա՛մ էլ չեն ցանկանում գիտակցել, որ պետք է փոխանցեն իշխանությունը:




Լրահոս