ՀՀԿ-ական հավերժ երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը : Ըստ այդմ, պատգամավորի դրամական միջոցները կազմել են 41 հազար 500 դոլար եւ 15 մլն 50 հազար դրամ: Անցած տարվա վերջում նրա փոխառությունների գումարը կազմել է ավելի քան 79.5 մլն դրամ:
Փուչիկների սիրահար Կարեն Ավագյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է ավելի քան 630 հազար դրամ, ստացած փոխառությունները, վարկերը կազմել են 1 մլն դրամ եւ 10 հազար եվրո: Բացի այս` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀԿ-ական պատգամավորը անցած տարում որպես եկամուտ հայտարարագրել է ստացած 2 մլն դրամի չափով «այլ եկամուտը»:
Թե ինչ եկամուտի մասին է խոսքը կամ որտեղից նրան 2 մլն-անոց «նվերը», պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Ամեն դեպքում, երիտասարդ ՀՀԿ-ականի ունեցվածքն ու ունեցած եկամուտները լուրջ կասկածներ են առաջացնում: