ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ՝ ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներ այսօր ժամանել են Երեւան եւ հանդիպելու են հայ գործընկերների հետ:
ArmLur.am-ի տեղեկություններով, ռուս պատգամավորներին Հայաստան է բերել այստեղ տեղի ունեցող իրադարձությունները և այցը նախապես պլանավորված չի եղել: Հավելենք, որ նրանք պատրաստ են հանդիպել նաև Նիկոլ Փաշինյանի հետ, ով սակայն այսօր մեկնել է Երևան քաղաքից: