Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն այս պահին հանդիպում է անցկացնում ՌԴ-ն Պետդումայի պատվիրակության հետ. հանդիպմանը մասնակցում է նաև «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին հայտնել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը դեռ երկու օր առաջ էր Հայաստան եկել և հանդիպման պատրաստակամություն հայտնել: