Մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունը վարչապետի ընտրությանը կապահովի քվորում: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողերի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ասելով, թե չի խոչընդոտի քվեարկությանը:
«Նաեւ կոչ ենք արել, որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի` դադարեցնել ճանապարհների փակումները, միտինգները, որպեսզի մենք կանոնակարգված գնանք մայիսի 1-ի ընտրություններին: Դա է եղել մեր պայմանավորվածությունը»,- հավելել է Բաղդասարյանը:
Նա նաև հավելել է՝ Նիկոլ Փաշինյանին շատ հստակ ասվել է՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածույով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ:
Հավելենք, որ Փաշինյանի եւ Բաղդասարյանի հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում: