Լիբիայում ռազմատրանսպորտային ուղղաթիռ է կործանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիայում ռազմատրանսպորտային ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով անձնակազմի երեք անդամ զոհվել է, ևս մեկը վիրավոր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է լիբիական AL-Wasat լրատվական պորտալը` հղում կատարելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին:

Նրանց տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է երկրում խոշորագույն նավթային Էշ-Շարարա բնակավայրի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո: Թռիչքից հետո ուղղաթիռը սկսել է անսպասելի վայրէջք կատարել ու, հարվածելով գետնին, պայթել է:

Հետաքննություն է սկսվել միջադեպի մանրամասները պարզելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:




Լրահոս