![](https://armlur.am/wp-content/uploads/2017/07/kendanabanakan-aygi-634x445-600x421-2.png)
Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ գարնանային սանիտարական աշխատանքներով պայմանավորված ապրիլի 30-ին Այգին այցելուների համար փակ կլինի:
Պարազիտներից ազատվելու նպատակով քիմիկատներով մշակվելու են Կենդանաբանական այգու ծառերը. աշխատանքների ընթացքում կենդանիները լինելու են իրենց կացարանների ներսում, որպեսզի բացառվի քիմիկատների ազդեցությունը նրանց առողջության վրա:
Այգու տնօրինությունը հայցում է այցելուների ներողամտությունը: