«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ներկա է գտնվելու ԱԺ նիստին` մասնակցելու վարչապետի ընտրությանը: Հատկանշական է այն, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չմասնակցեց ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությանը, թեեւ իրենց խմբակցությունը կողմ քվեարկեց: Ծառուկյանը չէր մասնակցել նաեւ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը` բացակայելով ԱԺ հատուկ նիստից:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: