«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ Ալբերտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: Նա 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իրացնելու նպատակով, իր ծանոթ Դավիթ Քեշիշյանի օժանդակությամբ գունավոր պատճենահանող սարքի եւ այլ նյութերի միջոցով պատրաստել է ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ, փորձել իրացնել, սակայն իրավապահները բացահայտել են:
Ալբերտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված խարդախության, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, փաստաթղթեր, դրոշմներ կեղծելու հատկանիշներով, եւ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Դավիթ Քեշիշյանին մեղադրանք են առաջադրել կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չբացակայելու մասին: