«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրենք Փաշինյանին սատարում են առանց նախապայմանների, սակայն հստակ է, որ ԲՀԿ-ն իրականում մեծ հավակնություններ ունի: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումից հետո հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս միայն 4 նախարարական պորտֆելի մասին: Դրանք են՝ արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնապահպանության նախարարությունները: Չի բացառվում` ԲՀԿ-ին տրվող պորտֆելներն ավելանան:
Ի վերջո, սպորտի նախարարները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի թիմակիցները, եւ, ամենայն հավանականությամբ, այս անգամ եւս այդ պորտֆելը կրկին կտրվի ԲՀԿ-ին: Մեր տեղեկություններով` Փաշինյանն ու Ծառուկյանը նաեւ քննարկել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները բաժանելու հարցը, իսկ սա նշանակում է, որ Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը սարերի հետեւում չէ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: