Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Էդգար Մանուչարյանը հրաժեշտ է տվել «Ուրալ»-ի երկրպագուներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ հարձակվող դիմելով եկատերինբուրգյան ակումբի երկրպագուներին շնորհակալություն է հայտնել: «Առաջին օրից զգացել եմ ձեր աջակցությունը և վստահությունը: «Ուրալ»-ը կյանքիս մեծ մասն է կազմել և ինձ համար մեծ պատիվ է այսքան երկար մնալ այս ակումբում»,-ասել է Մանուչարյանը:
Էդգար Մանուչարյանը Եկատերինբուրգի «Ուրալ»-ի կազմում է հանդես գալիս 2012 թվականից: 2017 թվականի մի շրջան հայ հարձակվող հանդես եկավ Թաիլանդում, սակյան նորից վերադարձավ «Ուրալ»: Ընթացիկ տարում Մանուչարյանը ոչ մի հանդիպում չ անցկացրել ակումբի կազմում: