Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու տարածքում բողոքի ակցիա անող ակտիվիստները քիչ առաջ հատված ծառերը վերցնելով` մտան Երևանի քաղաքապետարանի շենք:
Ներսում իրավիճակը լարված է, ակտիվիստները բարձրացան երրորդ հարկ, որտեղ տեղակայված է Տարոն Մարգարյանի աշխատասենյակը: Այնտեղ էր նաև Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: