Դորալ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆ-ակումբի տարածքում մայիսի 18-ի վաղ առավոտյան միջադեպ Է տեղի ունեցել՝ հրաձգությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Դորալի օկրուգի ոստիկանության վարչությունը:
«Դորալի ոստիկանությունը մեկնել Է ի պատասխան այն հաղորդման, որ Trump National Golf Resort (գոլֆ-ակումբի) տարածքում կատարվել են կրակոցներ,- նշված Է օկրուգի ոստիկանական վարչության հաղորդագրության մեջ:- Ֆիգուրանտը կալանքի տակ Է վերցվել: Այս պահին տուժածների վերաբերյալ տեղեկատվության չկա»:
2012 թվականին Trump Organization ընկերությունը Դորալ քաղաքում գոլֆի դաշտերով հյուրանոցի համալիրը ձեռք Է բերել 150 միլիոն դոլարով եւ այդ գոլֆ-ակումբը վերանվանել Է Trump National Golf Resort, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: