«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը:
« Skysports»-ը հայտնում է, որ բրազիլացուն դուր չի գալիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ աշխատանքը: Ֆոտւբոլիստը պատրաստ է լքել ակումբը, եթե թիմի մարզիչը չհեռանա: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Վիլիանն արդեն սկսել է բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Այս մրցաշրջանում Վիլիանը մասնակցել է 54 հանդիպման և խփել է 13 գոլ, կատարել՝ 8 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ակտիվ է մինչև 2020 թվականը: