«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս հյուրընկալվել է քրեական հեղինակության համարում ունեցող Դոն Պիպոյին: Հնարավոր է, որ քննարկման առանցքում եղած լինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա որդու դեմ բողոքի գործողություններ նախաձեռնելու հնարավորության հարցը: Կարապետյանը կարող է առաջարկած լինի, որ Ասատրյանը չմասնակցի նման գործողությունների կազմակերպմանը՝ դրանով չխարխլելով ՀՀԿ խմբակցության անդամի և ՀՀԿ-ի հարաբերությունները: Չի բացառվում, որ Դոն Պիպոն անսացել է Կարապետյանի հորդորներին, որովհետև Էջմիածնում Գրիգորյանների դեմ բողոքի գործողություններ այդպես էլ չկազմակերպվեցին:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: