Զինեդին Զիդանը, ով երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, այդ կերպ հրաժարվել է 20 մլն եվրոյից, որոնք դեռ իր համար նախատեսված էին պայմանագրով:
Այս մասին հայտնում է «Sport.es»-ը:
Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված էր մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը:
Զիդանը, հիշեցնենք, 2015/16 մրցաշրջանի ընթացքում է ընդունել մադրիդյան թիմը և «Ռեալի» հետ երեք տարի անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը:
«Ռեալը» Զիդանի գլխավորությամբ հաղթել է նաև Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթներում, երկու անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
Ընդհանուր առմամբ «Արքայական ակումբն» այս ընթացքում Զիդանի հետ 9 տիտղոս է նվաճել: