Հայտնի են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում ընդունվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագիրը և այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով և կքննարկվի հունիսի 7-ին: Նշենք, որ ծրագրի երկրորդ կետում ամրագրված են արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, մեխանիզմներն ու ժամկետները:

«Այս առումով կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում», – նշված է ծրագրում։




Լրահոս