ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը, ՀՀԿ խմբակցության ղեկավարի Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում մոտ 1 ժամ քննարկում է անցկացրել:
Ինչպես հայտնի է` հավաստի տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ-ական գործար-պատգամավորները դուրս են գալու խմբակցությունից: Նույն տեղեկությունների համաձայն` օրեր առաջ Արայիկ Գրիգորյանի տանը Սերժի Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել գործարար թևի հետ:
Եվ ահա, այսօր Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակից դուրս գալով` Արայիկ Գրիգորյանը շտապում էր դուրս գալ ԱԺ շենքից` հրաժարվելով պատասխանել իր ապագային վերաբերող հարցերին, սակայն հայտարարեց, որ իր տանը հանդիպում չի եղել: