Ֆուտբոլի հավաքականը նորից չհաղթեց. Հայաստան-Մոլդովա 0:0

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Վարդան Մինասյանի վերանշանակումից հետո երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց: Հայաստան-Մոլդովա՝ 0:0:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում Հայաստանի հավաքականն այնքան էլ դիտարժան խաղ չէր ցուցադրում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարվածային դիրք ստացավ, սակայն Մոլդովայի հավաքականի դարպասապահը տեղում էր: Աչքի ընկնելու հնարավորություն ուներ նաև Կառլեն Մկրտչյանը, բայց այս անգամ էլ գնդակը դիպավ դարպասաձողին: Երկրորդ կեսում ազգային ընտրանին կրկին և կրկին չէր օգտագործում փաստերը: Հանդիպման վերջնամասում Մինասյանի սաները մեծացրեցին ճնշումը հակառակորդի դարպասին, բայց այդպես էլ դարպասի գրավում չդարձանագրվեց:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խաղադաշտ էր մտել հետևյալ կազմով՝ Արամ Հայրապետյան, Մոնրո Արարատ, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Իվան Յագան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան:

Հայաստանի ազգային ընտրանին ընկերական խաղերի միջոցով նախապատրաստվում է Ազգերի լիգային: Ավելի վաղ, Վարդան Մինասյանի սաները ոչ-ոքի՝ 1:1 էին ավարտել ընկերական հանդիպումը Մալթայի հետ:




Լրահոս