Ազատվում ենք բշտիկներից մեկ օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջարկվող միջոցները կօգնեն կարճ ժամանակահատվածում ազատվել բշտիկներից, որոնք առաջանում են ամենատարբեր պատճառներով։ Կարող եք ընտրել դրանք՝ ըստ նախընտրության և հասանելիության։

Fithacker.ru-ն երեք միջոց է առաջարկել։

Առաջին մեթոդ. բաղադրիչներ

1 ճաշի գդալ բրնձի ալյուր
1 պտղունց քրքում
1 ճաշի գդալ մեղր
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ։
Օգտագործման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք տարայում։
Դեմքը 5 րոպեի ընթացքում մաքրեք տաք սրբիչով։
Ստացված խառնուրդը քսեք դեմքին, լվացեք 4 րոպե անց։
Երկրորդ մեթոդ. բաղադրիչներ

1 ճաշի գդալ կերակրի սոդա
կես ճաշի գդալ ջուր։
Օգտագործման եղանակը

Լավ խառնեք բոլոր բաղադրիչները։
Դեմքը 5 րոպեի ընթացքում մաքրեք տաք սրբիչով։
Քսեք դեմքին, լվացեք 10 րոպե անց։
Երրորդ մեթոդ. բաղադրիչներ

2 ճաշի գդալ բրնձի ալյուր
1 ճաշի գդալ կաթ
1 ճաշի գդալ մեղր։
Օգտագործման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք։
Դեմքը մաքրեք տաք սրբիչով։
Քսեք դեմքին։ Լվացեք 10 րոպե անց։




Լրահոս